Սրտանոթաբանություն
Ինչ է անոթային աստղիկը
Անոթային աստղիկները ոչ միայն կոսմետիկական արատ են, այլեւ կարող են լինել լուրջ հիվանդության ախտանիշ: Ժամանակակից բժշկության պայմաններում անոթային աստղիկներ վերացնելը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում, սակայն պետք է նաեւ պարզել դրանց առաջացման պատճառները եւ բուժել առաջին հերթին հիվանդության հնարավոր արտահայտությունները:
Անոթային աստղիկները կտրուկ լայնացած մազանոթներ են: Քիչ մազանոթների նման լայնացում կարող է հանդիպել բոլորիս մոտ, հատկապես կանանց մոտ` ծննդաբերելուց հետո: Մանրադիտակային հետազոտությունները ցույց են տվել, որ անոթային աստղիկները բաղկացած են հարյուրավոր լայնացած ու արյունով լի մազանոթներից, որոնցում տեղ են գտել նաեւ շատ ճարպագեղձեր ու մազային ֆոլեկուլներ:
Անոթային աստղիկները կարող են առաջանալ երակների լայնացման ժամանակ, անոթային պատերի տոնուսի խանգարման դեպքում, ինչպես նաեւ ժառանգական նախատրամադրվածություն կարող է լինել կամ էլ լյարդում նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացում: Դրանք ավելի հաճախ տեղակայված են մաշկի տակ, քան լորձաթաղանթի, աչքի ցանցենու կամ ներքին օրգանների վրա:
Դեմքի վրայի կուտակված անոթային աստղիկներին անվանում են կուպերոզներ: Իհարկե, դրանք կարող են հանդիպել մարմնի այլ հատվածների վրա եւս, մասնավորապես` ոտքերի վրա: Անոթային աստղիկներն ունենում են մուգ կարմիր, իսկ երբեմն էլ՝ կապտավուն գույն, ու մի քիչ բարձրացած են մաշկից:
Լյարդի քրոնիկական հիվանդությունների դեպքում դեմքի կամ ձեռքերի մաշկի վրա առաջանում են սարդանման անոթներ: Երբեմն դրանց քանակն այնքան կարող է շատանալ, որ արդյունքում հնարավոր է առաջանա անոթային ուռուցք:
Քանի որ անոթային աստղիկները կարող են մի քանի հիվանդության ախտանիշ լինել, այդ պատճառով ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետազոտություն:
Անոթային աստղիկների բուժման անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են արյունահոսությունների ու արյան զեղման պատճառ կամ պարզապես կոսմետիկական արատ: Եթե դրանք երակների լայնացման արդյունք են, այն բուժում են լազերաթերապիայի կամ սկլերոթերապիայի միջոցով: Գոյություն ունի նաեւ բուժման այլ եղանակ, օրինակ` միկրոտոկային թերապիան:
Վերջերս այս հիվանդության բուժման համար շատերն են դիմում օզոնաթերապիայի օգնությանը: Հնարավոր է, անոթային աստղիկները, բացի անհարմարությունից, նաեւ տգեղ են, բայց մինչ նման պրոցեդուրաների օգնությանը դիմելը առաջին հերթին պետք է մանրակրկիտ հետազոտվել:
04.02.2010 Մեդ-Պրակտիկ
07.09.2013
Հարգելի ԱՆի, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի խորհրդատվության, համոզվեել, որ անոթային աստղիկ է, հետո միայն դիմել լազերային մեթոդի։ Այդ դեպքում Դուք կբացառեք լազերային էպիլիացիայի անվտանգությունը։
Անի
05.09.2013
Մեդ-Պրակտիկ
17.04.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, հոդվածում տեղ են գտել պարբերություններ, որտեղ ներկայացնում են ոտքերի երակների լայնացման բերող պատճառներ ։ Կանանց մոտ հիմնական պատճառներից են հղիությունները, ճարպակալումը, երկար ժամանակ կանգնած աշխատելը, երեխաներին շատ հաճախ գրկելը և այլն։ Եթե կա լուրջ խնդիր, այլ ոչ կոսմետիկ նշանակության, գոյություն ունեն տարբեր հետազոտություններ` անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա, անոթների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում, անոթների ռենտգեն հետազոտություն` անգիոգրաֆիա և այլն։
Աննա
12.04.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ